Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂՀ-ն Արցախ վերանվանելու դրդապատճառն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հաջողություններն են». Լևոն Գալուստյանի զավեշտալի հայտարարությունն՝ Ադրբեջանում

19:50, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
«ԼՂՀ-ն Արցախ վերանվանելու դրդապատճառն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հաջողություններն են». Լևոն Գալուստյանի զավեշտալի հայտարարությունն՝ Ադրբեջանում

Հերթական աբսուրդային հոդվածն է այսօր հրապարակել ադրբեջանական Haqqin.az-ը։ Կայքը մեջբերել է Արցախի հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած, Աբխազիան ներկայացնող Լևոն Գալուստյանի զավեշտալի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն Արցախի Հանրապետություն վերանվանելը կապված է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հաջողությունների հետ։

«Վերանվանման դրդապատճառ է եղել խառնաշփոթից խուսափելու ցանկությունը, քանի որ Ադրբեջանում ակտիվորեն օգտագործում են «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը՝ սպորտային թիմերի անվանումներում»,- նշել է Գալուստյանը։

Նշենք, որ Աղդամը ներկայացնող «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբն Ադրբեջանի վերջին տարիների ամենաուժեղ թիմն է։ Երեք տարի անընդմեջ «Ղարաբաղ»-ը հանդես է գալիս Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

4416 | 1
Facebook