Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

18:15, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարի շրջանակներում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը: Այս փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին՝ նվաճելով ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնող 9 բռնցքամարտիկներից միայն Բաչկովին հաջողվեց մեդալ նվաճել։

2650 | 0
Facebook