Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանի տարածած կեղծ տեսանյութն` Աղդամում (Ակնա) հայկական կրակակետ ոչնչացնելու մասին, միանգամից բացահայտվեց

14:24, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանի տարածած կեղծ տեսանյութն` Աղդամում (Ակնա) հայկական կրակակետ ոչնչացնելու մասին, միանգամից բացահայտվեց

Ադրբեջանական քարոզչամեքենայի «ծանր հրետանին»` Haqqin.az-ը, քիչ առաջ հրապարակել է տեսանյութ, որտեղ իբրև թե պատկերված են դրվագներ «երեկ Աղդամի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողություններից»: Կայքը պնդում է, թե իր հրապարակած տեսանյութն արվել է հենց շփման գծում` Աղդամի (Ակնա) ուղղությամբ:

Haqqin.az-ում հրապարակված տեսանյութի սքրին շոթը (տեսանյութն արդեն հասցրել են հեռացնել)
Haqqin.az-ում հրապարակված տեսանյութի սքրին շոթը (տեսանյութն արդեն հասցրել են հեռացնել)

Սակայն MAMUL.am-ին հաջողվեց պարզել, որ այդ տեսանյութը պարզապես մի պատառիկ է` վերցված Սիրիայում տեղի ունեցած մարտական գործողություններից: Տեսանյութում իրականում Հալեպի հարավում Ջեյշ ան Նասր խմբավորման կողմից ոչնչացվում են իրանական վարձկանների կրակակետերը: Ի դեպ, այս տեսանյութը համացանցում ներբեռնվել է դեռ 2015 թվականի նոյեմբերի 29-ին:

Իրական տեսանյութը, որից վերցվել է հատվածը

     Ի դեպ, նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց հեռացվեց Haqqin.az-ից, սակայն MAMUL.am-ն ունի դրա սքրին շոթը:
Արդեն իսկ հեռացված հոդվածի սքրին շոթը
Արդեն իսկ հեռացված հոդվածի սքրին շոթը

17967 | 12
Facebook