Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Մինսկի խմբին և Հայաստանին ու սպառնում պատերազմով». Գագիկ Համբարյան

15:25, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
«Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Մինսկի խմբին և Հայաստանին ու սպառնում պատերազմով». Գագիկ Համբարյան

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը, որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի, բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից, մի ուշագրավ հայտարարություն է արել... «Մենք ցանկանում ենք, որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության... Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերն, ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով... Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության, ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...»,-սպառնացել է Խալաֆովը...

Այսինքն, եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էին որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն, ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանն օտարերկրացին է. Խալաֆովն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից...
     Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով...

Համոզված եմ, որ մեր բանակները և մեր քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն... Սակայն ինձ մի հարց է հուզում... Որտե՞ղ են մեր դիվանագետները...

Այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ «Washington Post»-ում), մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր...
     Երևի «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանին ազգովի հրավիրենք, որ պաշտոնական այցով ժամանի Երևան, պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին...

5905 | 2
Facebook