Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արարատյան դաշտում նկատվում է վերջին 100 տարիների ընթացքում չգրանցված բացառիկ երևույթ». Գ. Սուրենյան

12:30, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
«Արարատյան դաշտում նկատվում է վերջին 100 տարիների ընթացքում չգրանցված բացառիկ երևույթ». Գ. Սուրենյան

Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5:
     Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:
     Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:

15821 | 0
Facebook