Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան պատրաստվում է Հարավային Կուրիլների հարցով Ռուսաստանի հետ համագործակցության ծրագիր ներկայացնել

11:35, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Ճապոնիան պատրաստվում է Հարավային Կուրիլների հարցով Ռուսաստանի հետ համագործակցության ծրագիր ներկայացնել

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում մանրամասն մշակված ծրագիր ներկայացնել Ռուսաստանին, որով ենթադրվում է Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալել: Այդ մասին գրում է Nikkei լրատվականը:
     Ծրագիրը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջությանը, բժշկությանը, ձկնորսությանն ու բնապահպանությանը: Ճապոնիայի կառավարությունը մարտի 18-ին նախատեսված բանակցությունների ժամանակ ցանկանում է ռուսական կողմին առաջարկել ճապոնացի բժիշկներին հնարավորություն տալ բժշկական օգնություն ցուցաբերել Հարավային Կուրիլների բնակիչներին:

Բացի այդ, Տոկիոն կարծում է, որ ռուսական ու ճապոնական ընկերությունները կարող են ճապոնական զբորսաշրջաին ընկերությունների համար կղզու ափերին նավարկություններ կազմակերպել` չբարձրացնելով դրանց պատկանելիության հարցն ու զբորսաշրջիկներ չիջեցնելով այնտեղ:

3907 | 0
Facebook