Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՞թե Արցախում կատարվածն այնքան շարքային բան էր, որ Հայաստանի նախագահը, ՊՆախարարը, ԱԳնախարարը, ԱԺ նախագահը կամ վարչապետը չարձագանքեցին» Ս. Սաֆարյան

10:40, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
«Մի՞թե Արցախում կատարվածն այնքան շարքային բան էր, որ Հայաստանի նախագահը, ՊՆախարարը, ԱԳնախարարը, ԱԺ նախագահը կամ վարչապետը չարձագանքեցին» Ս. Սաֆարյան
     Մի՞թե Արցախում կատարվածն այնքան շարքային բան էր, որ Հայաստանի նախագահը, ՊՆախարարը, ԱԳնախարարը, ԱԺ նախագահը կամ վարչապետը չարձագանքեցին։ Միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազույցը աչքովս ընկավ, Արծրուն Հովհաննիսյանի, Սենոր Հասրաթյանի ու Դավիթ Բաբայանի գնահատականները։ Չէ, Հայաստանի ու Հայաստանում վարվող քաղաքականությունը չեմ հասկանա։ Հրաժարվում եմ հասկանալ։ Չեմ պատկերացնում, որ այլ նորմալ երկիր այդպես կվարվեր։ Եթե դուք չեք խոսում, ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչու՞ պետք է խոսի։ Հետո ինչ, որ երեկ անկորուստ լուսացրեցինք ու բանակը պատվով կատարեց իր գործը։ Չէ՞ որ դա ռեալ հարձակման փորձ էր ու դժվար թե դրա տապալումից հետո Ադրբեջանը սթրվի տեղը։ Ադրբեջանում էլ նույն վիճակն է։ Մոսկվայում, Վաշինգթոնում, Փարիզում ու Վիեննայում լուռ են... Լռեք... Իսկ միջազգային անդրադարձերում նույն պատկերն է՝ հայերն այս են ասում, ադրբեջանցները՝ այս։ Որտեղ ադրբեջանցիները ազդեցություն ունեն՝ գրում են, որ մենք ենք հարձակվել։
4423 | 5
Facebook