Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցուն հաղթած արցախցի մարտիկը զրկվել է եզրափակչին մասնակցելու իրավունքից՝ Արցախի դրոշը գլխավերևում պահելու համար

22:15, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանցուն հաղթած արցախցի մարտիկը զրկվել է եզրափակչին մասնակցելու իրավունքից՝ Արցախի դրոշը գլխավերևում պահելու համար

Մոսկվայում կայացած «Fight Nights Global 53» MMA մարտերի երեկոյի շրջանակներում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Էլնար Իբրագիմովին։ Գերթեթև քաշային կարգում հանդես եկող 23-ամյա Ասատրյանը հաջողության է հասել 1-ին ռաունդում։ Այսօր հայտնի է դարձել, որ «Fight Nights Global»-ը խզել է մարտիկի հետ պայմանագիրն՝ Արցախի դրոշի պատճառով։ Կազմակերպությունը որակել է դա իբրև «էթիկական նորմերի խախտում՝ քաղաքական բովանդակությամբ խորհրդանիշներով մարզահագուստ օգտագործելու համար։ Մարտիկի պայմանագրում կա համապատասխան կետ։ Հիշեցնենք, որ Ասատրյանը, հաղթանակ տոնելուց հետո, գլխավերևում է պահել Արցախի դրոշն՝ ընդգծելով, որ անելու է դա աշխարհի յուրաքանչյուր կետում։ Պայմանագրի խզման պատճառն այն է, որ Ասատրյանը երկրորդ անգամ է խախտել կետերը։ 2016-ի հոկտեմբերին Ասատրյանը կրել է Արցախի դրոշով համազգեստ:

Նշենք, որ պայմանագիրը խզելուց հետո Ասատրյանը չի կարողանա մասնակցել եզրափակչին, որտեղ հանդես գալու իրավունք էր ստացել Իբրագիմովին հաղթելուց հետո։

10949 | 4
Facebook