Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի հարձակումն ապացուցող նոր տեսանյութեր և ձայնագրություն է հրապարակել

19:20, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի հարձակումն ապացուցող նոր տեսանյութեր և ձայնագրություն է հրապարակել
     Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
     ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը
     բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
     գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը:

     Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
     ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
     բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

     Բացի տեսագրություններից ներկայացնում ենք նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:

     Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ:
8194 | 3
Facebook