Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը

15:25, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը

Այսօր, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը: Բացման խոսքով ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք սկիզբ ենք դնում մի պայքարի, որը ՀՀ-ն դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից: ՀՀ-ում մարտահրավերներ չկան, դրանք հասել են սպառնալիքի աստիճանի: Պատասխանատվության այն զգացումը, որ առաջնորդեց Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին, միայն գովելի է, այն երկար տարիների ծառայությունը, որը նրանք մատուցել են պետությանը, մեզ պետք է համոզի մի բանում, որ սա այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլև ունի ամենաառաջին պայմանը՝ կամք»:

Նա ընթերցեց իրենց դաշինքի ստեղծման համաձայնագիրը, որը ստորագրել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:

Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի
2860 | 0
Facebook