Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակվել են ընտրական ցուցակները

15:45, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Հրապարակվել են ընտրական ցուցակները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am) հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
     Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին, ԿԸՀ-ն գրանցել է հետևյալ 9 քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները:
     «Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն և Հայաստանի կոմունիստական կուսակցություն:

     Դրանց կարելի է ծանոթանալ այստեղ:

3488 | 0
Facebook