Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր մարտը ճիշտ կառավարելն է զսպելու հակառակորդին». Ստեփան Սաֆարյան

16:35, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
«Այսօր մարտը ճիշտ կառավարելն է զսպելու հակառակորդին». Ստեփան Սաֆարյան
     Հակառակորդի վիճակը որքան ծանր լինի, որ Ալիևի պատի թերթերը գրեն՝ Азербайджан несет потери: Իսկ Армения перешла в наступление ձևակերպումը կարող ենք դիտարկել նաև որպես "հակահարձակում" նախապատրաստելու հող... Երեկ այս թեմային արդեն ծավալուն անդրադարձել եմ երկու ստատուսով, թե որն է Ադրբեջանի տակտիկան, երբ Զեյնաբ Խանլարովաների են խոսացնում հողերը ետ բերելու անհետաձգելի անհրաժեշտության մասին, Վիեննայում Ալիևի պլատֆորմ են բեմականացնում վահե ավետյաններով ու նաև խոսում են, թե Զաքիր Հասանովն անձամբ է ղեկավարել Գյուլիստանում ու Թալիշում "հայկական հարձակման կասեցման գործողությունը": Այս ճակատամարտում մեր բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը, բայց, հասկանանք, որ Ադրբեջանի կողմից պատասխանը անխուսափելի է: Հայկական ուժերը ևս մեկ պատժիչ գործողություն պետք է կատարեն դրանց իսպառ իրենց տեղը նստացնելու համար: Ու այսօր Ադրբեջանին զսպող մի բան է մնացել՝ հայոց բանակը: Կար ժամանակ, երբ նրան զսպելու հարցում միջազգային լծակներ ունեիքն, ու այդ ժամանակ ոչինչ չարեցինք: Այսոր ոմանք հակառակն են անում՝ երբ միջազգային երաշխիքները թուլացել են ու Ալիևը միջազգային վերահսկողությունից դուրս է եկել, հիմա են խոսում միջազգային երաշխիքներից, այն դեպքում երբ այսօր մարտը ճիշտ կառավարելն է զսպելու հակառակորդին:
3095 | 4
Facebook