Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցուցահանդես` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին

19:10, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Ցուցահանդես` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին

Մարտի 4-ին՝ Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
     Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ:
     Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաև գիտաժաղով, որի ծրագրում ներառված են զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ատեղծագործության տարաբնույթ դրսևորումներին:
     Միջոցառումը կազմակերպում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

2094 | 0
Facebook