Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պահին հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում». Սենոր Հասրաթյան

12:30, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
«Այս պահին հակառակորդի դիակներն ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում». Սենոր Հասրաթյան
     «Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին: Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության...»,- «ֆեյսբուքում» գրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
     Հիշեցնենք` այսօր գիշերը ադրբեջանական կողմը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա, կորուստներ է կրել և հետ շպրտվել:
6105 | 1
Facebook