Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները

13:10, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
ԿԸՀ-ն գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական և տարածքային ցուցակները։
     Գրանցվեց 9 կուսակցություն և կուսակցությունների դաշինք, հաստատվեց թվով 1538 պատգամավորի թեկնածու։
     ԿԸՀ անդամները որպես այդպիսին առարկություններ չներկայացրին` նշելով, որ օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են, ասացին, որ տեխնիկական թերություններ են եղել, որոնք շտկվել են։
     Եղել է մեկ ինքնաբացարկ «Ծառուկյան դաշինքից», 2 ինքնաբացարկ Կոմունիստական կուսակցությունից, 1 մահվան դեպք, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։
     ԿԸՀ անդամներից մեկը առարկություն ուներ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի 2 թեկնածուների վերաբերյալ։ Ըստ նրա` պատգամավորի 2 թեկնածուին տրվել է 48 ժամ, բայց չի ներկայացվել օրենքով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ուստի որոշվեց նրանց չգրանցել։
2941 | 0
Facebook