Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ». Զորավար Անդրանիկ

14:05, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ». Զորավար Անդրանիկ

«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը: Այսօր ազգային հերոսի ծննդյան օրն է:
     Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:
     Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865-ի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար գյուղում։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։‌
     Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին նա անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր Օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։
     Զորավար Անդրանիկը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։ Անդրանիկի սուրն ու պարգևները տեղափոխվել են Հայաստան և հանձվել Հայաստանի պատմության թանգարանին:

6390 | 4
Facebook