Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր երգչուհի Ռաիսա Մկրտչյանի ծննդյան 75-ամյակն է

13:30, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Այսօր երգչուհի Ռաիսա Մկրտչյանի ծննդյան 75-ամյակն է

Հայկական էստրադայի հմայքը` երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դարձավ 75 տարեկան:
     Նա ծնվել է 1942-ի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Վլադիլեն Բալյանի, Մարտին Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1968-ից աշխատում է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի:
     Ռասիա Մկրտչյանի կարծիքով` այսօր արդեն չկա այն արվեստի կարիքը, որն ինքն էր ներկայացնում. « Ես սովոր եմ կատարել այնպիսի երգեր, որոնք հենց ինձ համար են գրված և պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն են գրել իմ հնարավորությունների սահմաններում»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգչուհին:
     Ռաիսա Մկրտչյանը բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում: Նա արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, Հայաստանի վաստակավոր, այնուհետև` ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և այլ մրցանակների:

Այսօր երգչուհի Ռաիսա Մկրտչյանի ծննդյան 75-ամյակն է
7838 | 3
Facebook