Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

11:10, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
     Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները:
     Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34- րդ կմ-ը:
     Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
     Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
     Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
     Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

1548 | 0
Facebook