Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է

10:45, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
     Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-100 մ:
     Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
     Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
     Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
2045 | 0
Facebook