Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը համարձակվում է գյուղի ուղղությամբ կրակել». Թալիշի համայնքապետ

22:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Ապրիլից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը համարձակվում է գյուղի ուղղությամբ կրակել». Թալիշի համայնքապետ

Հակառակորդի կողմից արձակված արկերն ընկել են գյուղի դիտարկվող տարածքում, որը գտնվում է վերաբնակեցման ծրագրից դուրս: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանը՝ խոսելով այսօր ադրբեջանական զինուժի կողմից Թալիշն արկակոծելու մասին: «Անդհատ կապի մեջ եմ համայնքում գտնվող տղամարդկանց հետ, ես այդ պահին համայնքում չեմ եղել: Բարեբախտաբար, համայնքը ոչ մի վնաս չի կրել, զոհեր ու վիրավորներ չկան»,- ասել է Պետրոսյանը և հավելել, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
     Վ. Պետրոսյանի խոսքով, ապրիլից հետո սա առաջին դեպքն է, երբ հակառակորդը համարձակվում է գյուղի ուղղությամբ կրակել: «Այն որևէ ձևով չի անդրադարձել Թալիշի վերաբնակեցման ծրագրին, և գյուղում այսօր էլ շարունակվել են շինարարական ընթացիկ աշխատանքները»,- հավելել է Վ. Պետրոսյանը:

4655 | 2
Facebook