Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի

21:10, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի
    
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենթ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում: Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը:

2680 | 0
Facebook