Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ տեսնենք, որ ժողովուրդը մեզ լիազորում է գնալ ու վերցնել իշխանությունը, ոչ ոք չի կարող մեր առաջ կանգնել». Ն. Փաշինյան

21:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Երբ տեսնենք, որ ժողովուրդը մեզ լիազորում է գնալ ու վերցնել իշխանությունը, ոչ ոք չի կարող մեր առաջ կանգնել». Ն. Փաշինյան
     «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում շարունակում է պատասխանել ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Անդրադառնալով այս օրերին շրջանառվող` ընտրակաշառքների մասին լուրերին, նա հետևյալ դիտարկումն է արել. «ՀՀԿ-ից կաշառք են վերցնում, գնում, քվեարկում, հետո փողոցում մեզ ասում են`դե մի բան արեք...: Ձեր քաղաքացիական լիազորությունը տվեք, մի բան անենք: Բացառված է քաղաքացիների կամարտահայտություն տեղի ունենա ու մենք չիրականացնենք: Երբ տեսնենք, որ ժողովուրդը մեզ լիազորում է գնալ ու վերցնել իշխանությունը, ոչ մեկ չի կարող մեր առաջ կանգնել: Իսկ ցույց անել ցույց անելու համար, ամպագոռգոռ ելույթներ ունենալ ու գնալ տուն, անընդունելի է: Ժողովրդին քաղաքի կենտրոնով էքսկուրսիա տանելու ծրագիր չունենք»:
2995 | 5
Facebook