Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

19:20, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարի շրջանակներում այսօր 3-րդ մենամարտն անցկացրեց Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Մեր մարզիկը ¼ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թայլանդը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն կրեց: Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգան երեկոյան մրցահերթում:

2588 | 1
Facebook