Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ն գերազանցիկներին կրճատելով` պատերազմին մասնակցած ուսանողներին է զեղչ տրամադրում

17:30, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
ԵՊՀ-ն գերազանցիկներին կրճատելով` պատերազմին մասնակցած ուսանողներին է զեղչ տրամադրում

Քանի օր է` ԵՊՀ ուսանողների մոտ լարված և սպասողական վիճակ է: Ղեկավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել գերազանց առաջադիմութուն ունեցող ուսանողների թիվն, ովքեր օգտվում են ուսման վարձի զեղչից։
     Խնդրի հետ կապված MAMUL.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ԵՊՀ-ի ուսանողներից: Նրանցից ոմանք մեկնաբանելով նոր որոշումն, ասացին, որ այն անարդար է, ոմանք էլ նշեցին, որ վարձի կրճատումն այսուհետ կկատարվի ռոտացիոն կարգով. «Նախկինում, եթե 18 ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցողի վարձը կրճատվում էր մինչև 20%, այսուհետ յուրաքանչյուր ֆակուլտետի համար սահմանվել են քվոտաներ: Այս դեպքում ամեն ինչ լինելու է ռոտացիոն կարգով»,- նշեցին նրանք:
     Մեր զրուցակիցներից ոմանք էլ պնդեցին, որ ապրիլյան մասնակիցների ուսման զեղչերն իրականացվում են գերազանցիկ ուսանողների հաշվին. այսինքն` վերջիններին կրճատելով, պատերազմին մասնակցած ուսանողներին են զեղչ տրամադրում:
     Տեղեկացանք, որ գերազանցիկության զեղչը կրճատվել է փետրվարից:
     Ի դեպ այս երևույթը հարուցել է շատ ուսանողների զայրույթը. շատերն, ովքեր սոցիալական վիճակից ելնելով ջանք ու եռանդ չխնայելով` նպատակ էին դրել «զեղչի տակ» ընկնել, այսօր կանգնել են փաստի առաջ, նրանց հույսերը, ինչպես ասում են` «հօդս են ցնդել»:
     Նշենք, որ օրեր առաջ ԵՊՀ բակում ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով խնդրին այնպիսի լուծում տալ, որից չտուժի թե´ գերազանց առաջադիմություն ունեցող, և թե´ վճարովի համակարգում սովորող ուսանողը:
     Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին, որ հարցը բարձրացրել են նաև վարչապետի ներկայությամբ, երբ վերջինն այցելել է համալսարան: «Կարեն Կարապետյանը լսեց մեր հարցը և ժամանակ խնդրեց այն ուսումնասիրելու և լուծելու համար: Խոստացած ժամկետից 2 օր անցել է, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- ասացին նրանք:
     Հավելենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, ԵՊՀ ռեկտորն, այս քայլով, որոշել է խնայել տարեկան մոտ 60 միլիոն դրամ, մինչդեռ այդ բուհն ամեն տարի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին» (երիտհանրապետական Կարեն Ավագյանի ղեկավարած կառույցն է) փոխանցում է մոտ 100 միլիոն դրամ։

4448 | 2
Facebook