Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի և իր լիազորությունները հանձնի նոր ընտրված տեղապահին

18:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Արամ Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի և իր լիազորությունները հանձնի նոր ընտրված տեղապահին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է Պոլսում ստեղծված լարվածության շուրջ ժողովը: Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ կողմերը որոշել են մարտի 15-ին Պոլսի պատրիարքական տեղապահ ընտրել, որից հետո պատրիարքության փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի և իր լիազորությունները հանձնի նոր ընտրված տեղապահին: Միաժամանակ աշխարհականներից կազմված հանձնաժողով է ընտրվելու:
     Ժողովում ըստ էության քննարկվել է Պոլսի երևելի գործիչների ներկայությամբ տեղի ունեցած ժողովի որոշումներից մեկը՝ ընտրել տեղապահ, իսկ Պոլսում ընդունված մյուս որոշումը, որով Արամ Աթեշյանը ընտրված տեղապահի գործունեությանը զուգահեռ պետք է շարունակի իր պարտականությունները, հավանաբար չեղյալ է համարվել:
     Ժողովին մասնակցել են Արամ Աթեշյանը, Սահակ եպս. Մաշալյանը, Գերմանիայի հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին արք. Բեքջյանը:

2638 | 0
Facebook