Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

16:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գոռ Խուդինյանը` Lոռու մարզի Ճոճկան գյուղից է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել է, որ երիտասարդը զոհվել է հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ:

4006 | 0
Facebook