Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ուսանողներն օրական 6 ժամ անցկացնում են սոցիալական կայքերում

00:05, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ուսանողներն օրական 6 ժամ անցկացնում են սոցիալական կայքերում
     Սոցիոլոգները հետազոտության արդյունքում պարզել են, որ ներկայում ուսանողներն օրական մոտ 6 ժամ անցկացնում են սոցիալական կայքերում` հատկապես «Ֆեյսբուք»-ում, «ՅուԹուբ»-ում և «Թվիթեր»ում: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, սա լուրջ խոչընդոտ է կրթական գործընթացի համար, քանի որ ուսանողները կրթության վրա ծախսելու իրենց տրված թանկարժեք ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցկայքերի միջոցով միմյանց հաղորդագրություններ ուղարկելով և «ՅուԹուբ»-ում տեսանյութեր դիտելով: Ուսանողների ավելի քան 75 %-ը լուրջ կախվածության մեջ է գտնվում հատկապես «Ֆեյսբուք» և «Թվիթեր» սոցկայքերից: Աշխարհի տարբեր համալսարանների դասախոսները բողոքել են, որ ուսանողները սոցկայքերում ժամանակ են անցկացնում ոչ միայն տանն, այլ նաև դասախոսությունների ընթացքում, ինչը շեղում է նրանց ուշադրությունը և ստիպում դասախոսներին՝ պարբերաբար ընդհատել ընթերցվող դասախոսությունը:
3256 | 0
Facebook