Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ով էր լեգենդ դարձած Սթիվ Ջոբսը. նրա շուրջ ձևավորված միֆերն ու դրանց բացահայտումները

23:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Ով էր լեգենդ դարձած Սթիվ Ջոբսը. նրա շուրջ ձևավորված միֆերն ու դրանց բացահայտումները

Այսօր` փետրվարի 24-ին, կլրանար«Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի 62-ամյակը: Մարդ, ում համարում են «թվային հեղափոխության» հայրը: Նա կյանքից հեռացել է 56 տարեկան հասակում, սակայն դեռ կանքի օրոք նրա մասին այնքան միֆեր են պտտվել, որ անհնար է հասկանալ` դրանցից որն է համապատասխանում իսկությանը:

Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Այսօր կփորձենք վերլուծել այդ միֆերից մի քանիսը:
     Այն խոսակցությունները, որ Սթիվ Ջոբսն իր ընտանիքի հարազատ երեխան չի եղել, ճիշտ են: Նրա կենսաբանական ծնողները եղել են սիրիացի ներգաղթյալն ու ամերիկուհի ասպիրանտն, ովքեր հրաժարվել են նրանից` ծնվելուց մի շաբաթ հետո ու տվել որդեգրման: Որդեգրողներն են եղել ամերիկացի Փոլ Ջոբսն ու հայուհի Կլարա Հակոբյանը:
     Երբ շատ տարիներ անց նրա հայրն իմացել է, թե ինչ հաջողությունների է հասել որդին, ցանկացել է հանդիպել նրա հետ, սակայն Սթիվը հրաժարվել է: Այնուամենայնիվ, նրանք մի քանի անգամ հանդիպել են` չճանաչելով իրար: Սթիվը մի քանի անգամ ճաշել է իր կենսաբանական հորը պատկանող ռեստորանում: Ավելի ուշ այս փաստը նա այսպես է մեկնաբանել. «Ես գնացել եմ այդ ռեստորան մի քանի անգամ: Հիշում եմ, հանդիպել եմ տիրոջ հետ: Նա ճաղատացող սիրիացի էր, մենք իրար ձեռք ենք սեղմել»:
     Սակայն 23 տարեկանում Ջոբսն էլ, իր հոր նման, հրաժարվել է իր երեխայից` Լիզայից, և երկար ժամանակ հերքել իր հայրությունը:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Տեղեկությունն այն մասին, որ Սթիվ Ջոբսը բարձրագույն կրթություն չի ունեցել, ևս ճիշտ է: 17 տարեկանում նա ընդունվել է Փորթլենդի Ռիդ թանկարժեք քոլեջ, բայց սովորել է ընդամենը մեկ կիսամյակ: Նա դա բացատրել է նրանով, որ կրթության վրա ծախսվում են իր ծնողների բոլոր խնայողություններն, իսկ ինքը դրա իմաստը չի տեսնում: Նա համարել է, որ ուսման կարիք չունի և քոլեջը լքելը համարել է իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկը:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Սակայն պնդումը, թե նա թերուս է եղել, սխալ է: Դեռ ավագ դպրոցում նա այցելել է «Հյուլեթ Փաքարթ»-ի ինժեներների դասընթացներին: Հեռացվելուց հետո նա դեռ կես տարի մնացել է քոլեջի ազատ ունկնդիր, միևնույն ժամանակ` տարվելով ձեն-բուդդիզմով ու հոգևոր տարբեր պրակտիկաներով:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Ճիշտ է, որ երիտասարդ տարիքում Սթիվ Ջոբսն օգտագործել է թեթև թմրամիջոցներ ու դրա մեջ ոչ մի արգահատելի բան չի տեսել: Մարիխուանա նա առաջին անգամ փորձել է 15 տարեկանում, 1973-77 թվականներին օգտագործել է պարբերաբար` շաբաթը մեկ: Բացի այդ, նա օգտագործել է ԼՍԴ` համարելով, որ այն իրեն օգնում է «թուլանալ ու ստեղծագործել»: Սակայն նա այլ թմրամիջոցներ չի օգտագործել, իսկ 1977-ից առհասարակ հրաժարվել է դրանցից:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Սթիվ Ջոբսի մասին ամենատարածված միֆերից մեկն այն է, որ նա հագուստի ոչ ֆորմալ ոճի սիրահար է եղել և սարսափելի փնթի: Դա մասնավորապես ճիշտ է: Պատմում են, որ երիտասարդ տարքիում նա սիրել է բոբիկ քայլել, իսկ երբ աշխատակիցները բողոքել են նրա կեղտոտ ոտքերից, նա դրանք հանգիստ լվացել է զուգարակոնքում: Դա եղել է «Աթարի» ընկերությունում աշխատելու ժամանակ, որը դարձել է նրա առաջին աշխատավայրը: Նա իր դեմ է հանել ընկերության բոլոր աշխատակիցներին, ինչի պատճառով տնօրենը նրան գիշերային հերթափոխի է նշանակել, որ մենակ աշխատի:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Սակայն այն լուրը, թե հետագայում նա միշտ կրել է ջինսեր ու սև բլուզներ, այդքան էլ ճիշտ չէ: Նրա համար, իրոք, դա ամենահարմար հագուստն է եղել, սակայն այնտեղ, որտեղ այդ հագուստը տեղին չի եղել, Ջոբսն այն չի կրել: Տոկիոյի ցուցահանդեսին նա գնացել է կոստյումով, «Օսկար»-ին` սմոքինգով, իսկ աշխատավայր հաճախ գնացել է մարզաշապիկով ու բաճկոնով:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Միֆը, որ Ջոբսի աշխատավարձն «Apple»-ում տարեկան մեկ դոլար է կազմել, փաստ է: Պատճառն այն է, որ ղեկավարությունն ստացել է ոչ թե աշխատավարձ, այլ արդյունավետության համար բոնուսներ, խրախուսական վճարներ և ընկերության ակցիաներ: 2000 թվականին` «Apple»-ի համակարգիչների ռեկորդային վաճառքի տարում, Ջոբսը ձեռք է բերել 88 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ: Այնինչ փաստաթղթերով նա այդ տարի ստացել է 1 դոլար աշխատավարձ:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     Եվս մեկ տարածված միֆ Ջոբսի մասին` նա ունեցել է բռնապետական բնավորություն, ղեկավարելու մենիշխանական ոճ և իր աշխատողներին ծաղրելու սովորություն: Որոշ իմաստով սա ճիշտ է: Նա պերֆեկցիոնիստ է եղել և բոլորի առջև մեծ պահանջներ է ներկայացրել: Նա շատ ուշադիր է եղել մանրուքների ու դետալների նկատմամբ` դրանք համարելով ոչ պակաս կարևոր: Նա կարող էր լինել կտրուկ, դաժան ու անխիղճ, եթե ինչ-որ բան կատարվեր առանց իր իմացության: Շատերն են նրան համարել չափից դուրս կոպիտ, չափազանց ինքնահավան, դաժան ու մեծամիտ:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբս

     2003 թվականին Ջոբսի մոտ ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Նրան կարող էր փրկել վիրահատությունը, սակայն նա դրանից երկար ժամանակ հրաժարվել է` անընդունելի համարելով մարդկային օրգանիզմ ներխուժելը: Նա զբաղվել է այլընտրանքային բուժմամբ, սակայն հետո դրա համար շատ է զղջացել: 2011 թվականին մահացել է քացկեղից:

7450 | 1
Facebook