Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է հասկանանք՝ աշխատանքի ժամին է եղել, թե՞ աշխատանքից հետո». Տարոն Մարգարյանը` Գալուստ Սահակյանի հարսի գործունեության մասին

14:30, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Պետք է հասկանանք՝ աշխատանքի ժամին է եղել, թե՞ աշխատանքից հետո». Տարոն Մարգարյանը` Գալուստ Սահակյանի հարսի գործունեության մասին
     «Ես և Միհրան Պողոսյանը երկար տարիների ընկերներ ենք ու թիմակիցներ: ՀՀԿ-ականներն իրենք իրար դեմ չեն մրցակցում, ու եթե մամուլում փորձում են Ռոբերտ Սարգսյան-Միհրան Պողոսյան մրցակցության մասին խոսել, կողմնակից չեմ, քանի որ նրանք մեկ թիմից են ու միասին մրցակցելու են քաղաքական այլ թիմերի հետ»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ռեյտինգային կարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի և իր աներորդի Ռոբերտ Սարգսյանի հարաբերությունների մասին, ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
     Անդրադառնալով տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ Արման Սահակյանի կինը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատողներին, որ մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, ասել է. «Պետք է հասկանանք՝ աշխատանքի ժամին է դա տեղի ունեցե՞լ, թե՞ աշխատանքից հետո: Երբ որ հասկանանք` աշխատանքի ժամին, թե` աշխատանքից հետո, այդ ժամանակ նոր քայլեր կձեռնարկենք»:
     Արման Սահակյանը Գալուստ Սահակյանի որդին է, ով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
10662 | 2
Facebook