Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրվեժ գյուղում ավտովթարի հետևանքով չորս հոգի վիրավորվել է, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է

12:20, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Ջրվեժ գյուղում ավտովթարի հետևանքով չորս հոգի վիրավորվել է, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է
     Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,
     4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
     Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները տեղեկացրել են, որ Nissan-ը վարել է աղջիկ, իսկ վիրավորների մեջ է նաև ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող։
3319 | 0
Facebook