Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երգուպարով ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնը

17:25, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Երգուպարով ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնը

Փետրվարի 26-ին՝ Ս. Պատարագի ավարտին, Բուն Բարեկենդանի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նախաձեռնել են տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից:
     Դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով մասնակիցները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը:
     Թեմի երիտասարդաց միությունների անդամները տոնին բնորոշ ուտելիքներ կհյուրասիրեն, կկազմակերպեն ազգային խաղերի մրցույթներ: Տոնախմբությանը կմասնակցեն Երևանի վարչական շրջանների պարի ու դհոլահարների, ազգագրական երգի-պարի, թատերական խմբերը, երիտասարդաց միությունները, ուսանողներ ու եկեղեցական համայնքների անդամներ:
    
     Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Երգուպարով ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնը
Երգուպարով ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնը
2880 | 0
Facebook