Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է ավելացնել ամերիկյան միջուկային զինանոցը

11:15, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Թրամփը մտադիր է ավելացնել ամերիկյան միջուկային զինանոցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Reuters միջազգային գործակալությանը: Նա հայտարարել է, որ մտադիր է ավելացնել ամերիկյան միջուկային զինանոցը, որպեսզի այդ ոլորտում երկիրն առաջատարի դիրքում գտնվի: Նա նշել է, որ կցանկանար` աշխարհում ընդհանրապես միջուկային զենք չլիներ, բայց այդ ոլորտում Միացյալ Նահանգների ետ մնալը լուրջ մտավախություններ է առաջացնում: «Ես առաջինն եմ, ով ուզում է տեսնել, որ ոչ ոք միջուկային զենք չունի, բայց մենք երբեք ետ չենք մնա ոչ մի երկրից»,- ասել է Թրամփը:

Ամերիկյան Ploughshares Fund-ի տվյալներով` այսօր ԱՄՆ զինանոցում առկա է 6800 միջուկային մարտագլխիկ` 200-ով պակաս Ռուսաստանից: Հարկ է նշել, որ Զինավառությունների վերահսկման ասոցիացիայի ղեկավար Դերիլ Քիմբալը լրատվականի հետ զրույցում նշել է. «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի շատ զենք ունեն, քան անհրաժեշտ է իրար վրա կամ այլ երկրի վրա միջուկային հարձակումը միջուկային զենքով զսպելու համար»:
     Հարցազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ դժգոհ է Մոսկվայի կողմից թևավոր հրթիռներով վերազինվելու ծրագրից, որը հակասում է միջին և հեռահար հրթիռների վերացման մասին համաձայնագրին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ կբարձրացնի այդ հարցը: Թրմափը նշել է, սակայն, որ նման հանդիպում դեռևս ծրագրված չէ:

8182 | 0
Facebook