Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մասիսում նախընտրական կրքերը թեժացել են. բախում է եղել. «Հրապարակ»

10:15, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Մասիսում նախընտրական կրքերը թեժացել են. բախում է եղել. «Հրապարակ»

«Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ երեկ բանը հասել է «դեբոշի»։ Բախվել են Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին։ Մեր տեղեկություններով, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը, վերջիններս էլ հաշիվ են պահանջել։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրիգորյաններն ու Մուրադյանները ոչ միայն կուսակիցներ են, այլև բարեկամական կապ կա նրանց միջև»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3934 | 2
Facebook