Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթել է մրցակցին

21:20, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթել է մրցակցին

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր իր մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ է տարել: Մեր բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին և դուրս եկել ¼ եզրափակիչ:

Այսպիսով, Սոֆիայում հայ 4 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

3326 | 0
Facebook