Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացիների կողմից գնված դեղերի կեղծ նմուշները կփոխարինվեն օրիգինալ «Պրեստանս» դեղով. նախարարություն

18:25, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Քաղաքացիների կողմից գնված դեղերի կեղծ նմուշները կփոխարինվեն օրիգինալ «Պրեստանս» դեղով. նախարարություն

Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն են եղել:
     Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երևանում` ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ)` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:
     Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:

2954 | 0
Facebook