Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուդապեշտը հետ է կանչում 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու հայտը

19:20, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Բուդապեշտը հետ է կանչում 2024-ի օլիմպիական խաղերն անցկացնելու հայտը

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ հետ է կանչում 2024-ի ամառային օլիմպիական խաղերը Բուդապեշտում անցկացնելու հայտը։ Իշխանությունը նման քայլը բացատրել է քաղաքական և ազգային միասնականության բացակայությամբ։ Որոշումն ընդունվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Բուդապեշտի քաղաքապետ Իշտվան Տարլոշի և Հունգարիայի օլիմպիական կոմիտեի հանդիպման ընթացքում։ ՄՕԿ-ում հայտարարել են, որ կսպասեն պաշտոնական Հունգարայի հայտի պաշտոնական հետ կանչմանը։

Նշենք, որ արդյունքում օլիմպիական խաղերն անցկացնելու համար կպայքարեն Փարիզը և Լոս Անջելեսը։

8007 | 0
Facebook