Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաշտոնական շնորհանդեսից առաջ հրապարակվել են Lexus LS-ի հիբրիդային տարբերակի տեխնիկական բնութագրերը

02:10, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Պաշտոնական շնորհանդեսից առաջ հրապարակվել են Lexus LS-ի հիբրիդային տարբերակի տեխնիկական բնութագրերը

Lexus ընկերությունը նախապատրասվում է LS սեդանի նոր սերնդի` հիբրիդային տարբերակի շնորհանդեսին: 500h անվամբ մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Ժնևում` մարտի 7-ին: Ընկերությունը, սակայն, մինչ շնորհանդեսը հրապարակել է մեքենայի տեխնիկական բնութագրերը: Մեքենայի հիմնական մրցակիցը համաշխարհային շուկայում կլինի Mercedes Benz S Class-ը:
     Lexus LS-ի հիբրիդային տարբերակը կունենա բազմաստիճան հիբրիդային համակարգ` 3.8 լիտր ծավալով բենզինային շրժիչով և 295 ձիաուժ հզորությամբ: Ագրեգատը կաշխատի 2 էլեկտրաշարժիչների և քառաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Ուժային համակարգի ամբողջական հզորությունը կհասնի 360 ձիաուժի: Արատքնապես մեքենան չի տարբերվի ստանդարտ տարբերակից` բացառությամբ անվանատառերից:

Պաշտոնական շնորհանդեսից առաջ հրապարակվել են Lexus LS-ի հիբրիդային տարբերակի տեխնիկական բնութագրերը
Պաշտոնական շնորհանդեսից առաջ հրապարակվել են Lexus LS-ի հիբրիդային տարբերակի տեխնիկական բնութագրերը
21658 | 0
Facebook