Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հնարավոր է` ԱՄՆ-ը լրջորեն փոխի իր ռազմավարությունը Սիրիայում». ԶԼՄ-ներ

15:30, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Հնարավոր է` ԱՄՆ-ը լրջորեն փոխի իր ռազմավարությունը Սիրիայում». ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները կարող է լրջորեն փոխել իր ռազմավարությունը Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում, ինչպես նաև կրճատել կամ էլ հիմնովին հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարում չափավոր ընդդիմության և սիրիայի քրդերի աջակցությունից: Այս մասին ամերիկյան պաշտոնյաներին հղմամբ` գրում է Washington Post լրատվականը:
     Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր ծրագիր մշակել: Ըստ աղբյուրների` ԱՄՆ բուն նպատակը ԴԱԻՇ և այլ ահաբեկիչների դեմ պայքարի գործում կենտրոնանալն ու Սիրիայի քաղաքական պատերազմի և ժողովրդավարական շարժումների վրա չսևեռվելն է:
     Ավելի վաղ ԱՄՆ-ի և Թուրքիային նախագահներն Էլ Բաբում և Ռաքայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում միմյանց հետ համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

8598 | 0
Facebook