Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Աթեշյանը Հայաստանում է

15:20, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Արամ Աթեշյանը Հայաստանում է
     Հայաստանում է գտնվում Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունենալու փակ նիստ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և Արամ արք Աթեշյանի, Գարեգին արք Բեքչյանի և Սահակ եպս Մաշալյանի մասնակցությամբ: Օրակարգային հարցը լինելու է Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ անհամաձայնությունների և խնդիրների հարթումն ու համատեղ լուծում գտնելը:
     Հիշեցնենք, որ մի խումբ ստամբուլահայեր բաց նամակ էին հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գործունեությանն ու ապահովել նրա հրաժարականը: Նամակն ստորագրել էին հայ համայնքի մի շարք մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:
     Հիշեցնենք նաև, որ դեռ ամիսներ առաջ, երբ Արամ Աթեշյանը պատրաստվում էր Հայաստան գալ, ստորագրահավաք էր սկսվել, բոլորը դեմ էին նրա այցին: Նա եկավ, բայց փորձեց թաքցնել այդ փաստը՝ խուսափելով բողոքի ակցիաներից: Տեղեկացնենք, որ այդ ամենը սկսվել էր այն բանից հետո, երբ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:
     Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել էր, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը:
3173 | 5
Facebook