Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր կքննվի Գևորգ Սաֆարյանի հայցն ընդդեմ դատախազության

15:15, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Այսօր կքննվի Գևորգ Սաֆարյանի հայցն ընդդեմ դատախազության
     Այսօր ժամը 16:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատախազի որոշման դեմ Գևորգ Սաֆարյանի հայցի քննությունը: Տեղեկացնենք, որ
     իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքացիական ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը վիճարկում են նախաքննական մարմնի մերժման որոշումը: Ըստ նախաքննական մարմնի, որևէ ոչ իրավաչափ գործողություն Գևորգ Սաֆարյանի և ևս 5 քաղաքացիների հանդեպ 2016-ի Ամանորի գիշերը տեղի չի ունեցել, երբ նրանք ցանկանում էին պարզապես տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում: 2016-ի հունվարի մեկին ոստիկանական հարձակման արդյունքում տուժած քաղաքացիների, այդ թվում Գևորգ Սաֆարյանի բողոքի հիման վրա բացված քրեական գործը դատախազի որոշմամբ որոշ ժամանակ անց կարճվել է:
2290 | 0
Facebook