Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները. ԵԱՏՄ դատարան

15:00, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Բելառուսը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները. ԵԱՏՄ դատարան

Բելառուսը լիարժեք չի կատարում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժի և Մաքսային միության գործունեության ապահովմանը: Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական միության դատարանի պաշտոնական կայքում հրապարակված վճռում, փոխանցում է ТАСС-ը:

Դատարանը վճռել է մասամբ բավարարել Ռուսաստանի Դաշնության հայցը և հաստատել, որ Բելառուսը ոչ լիարժեք ծավալով է կատարել 2014 թվականի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները, որոնք վերաբերում են ապրանքների ազատ տեղաշարժին, անցումային փուլերի ավարտից հետո առանց առգրավումների և սահմանափակումների Մաքսային միության գործունեության, միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորման ձգտմանը:

Դատարանի քարտուղարությունում չեն մեկնաբանել ընդունված որոշման մանրամասները և չեն հստակեցրել, թե ինչ ֆինանսական պարտավորություններ է այն կրում բելառուսական կողմի համար:

Բելառուսի ներկայացուցիչները նույնպես մեկնաբանություններ չեն տվել:

4714 | 0
Facebook