Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեղծվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հանրահայտ շենքի պատկերը՝ 3D ձևաչափով

14:45, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Ստեղծվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հանրահայտ շենքի պատկերը՝ 3D ձևաչափով

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է առաջնահերթության կարգով «Կումայրի» պատմական կենտրոնում առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը:
     Վարչապետի հանձնարարականով նախագծային աշխատանքները կհամակարգի «Հայնախագիծ» ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն, ով 1995-2000թթ. եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը:
     Գյումրու «Կումայրի» արգելոցի վերականգնման նպատակով մշակույթի նախարարության նախաձեռնած ծրագրի շրջանակում վերջին ամիսներին ստեղծվել է Գյումրու Աճեմյան 2 հասցեի հանրահայտ շենքի պատկերը՝ 3D ձևաչափով, այն իրականություն դարձնելու համար այժմ բանակցություններ են տարվում ներդրողների հետ: Խոսքն այն շենքի մասին է, որի պատշգամբը հայտնի է հատկապես Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից:

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հանրահայտ շենքը

6014 | 0
Facebook