Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նվազեցնում եք, թե՞ հանում. մեր քաղաքացիներին հետաքրքրում է, որ տուգանքների տույժերը հանեք». վարչապետը` փոխոստիկանապետին

13:05, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Նվազեցնում եք, թե՞ հանում. մեր քաղաքացիներին հետաքրքրում է, որ տուգանքների տույժերը հանեք». վարչապետը` փոխոստիկանապետին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի` նախկին տուգանքների վրա, երբ 50% տույժի ավելացում կար, նվազեցվում է և դառնում 25%: «Նվազեցնում ենք, թե՞ հանում», - հարցրել է վարչապետը:
     «Նվազեցնում ենք»,- ասել է փոխոստիկանապետը:
     «Նվազեցնում եք, թե՞ հանում. մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասել է Կարապետյանը:
     Եղիազարյանը կրկնել է, որ չեն հանում, այլ նվազեցնում են:
     «Հիմա նվազեցնում եք, թե՞ հանում»,- նորից հարցրել է Կարապետյանը:
     «Հա, հանում ենք, պարոն վարչապետ», - պատասխանել է փոխոստիկանապետը:
     «Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ զոռով եք էս բանը բերել»,- ասել է Կարապետյանը:

3719 | 1
Facebook