Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում». Շավարշ Քոչարյան

12:45, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում». Շավարշ Քոչարյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել սահմանադրական հանրաքվեին ասել է․ «Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում` թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է և որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի բռնապետը հետապնդումներ է նախաձեռնում Արցախում պեղումներ կատարող գիտնականների և ԵԽ պատգամավորների նկատմամբ:

2572 | 0
Facebook