Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

16:05, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

Փետրվարի 26-ին աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Ինչպես հայտնում է Էլթոն Ջոնի հիմնադրամը, ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա երգչի հիմնադրամի երեկույթի ժամանակ:
     «Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և հիմնադրամի նախագահ Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Էլթոն Ջոնը: Երգիչը նշել է, որ «Խոստում» ֆիլմն արտացոլում է, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա:
     «Մեզ համար մեծ պատիվ է հիմնադրամի կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված այս ֆիլմը»,- ասել է հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշը:

3020 | 0
Facebook