Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

17:35, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Ընդամենը մեկ տարվա մեջ հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները և ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի և վրացիների համար մուտքն արգելված է: Քաղաքում գործում են են նաև բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին:
     Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել թուրքական սրճարան և ռեստորան:
     Ախալցխա քաղաքի հայ ազգաբնակչությունը 25 տարիների ընթացքում 90%-ից նվազել է 40%-ի և նյութական պայմաններից ելնելով ներկա դրությամբ քաղաքում չկա գրեթե ոչ մի հայկական ռեստորան կամ սրճարան: Սակայն թուրքերը դեռևս Ախալցխայում չունենալով այդքան մեծ տոկոսային ներկայություն, ունեն սրճարաններ, ռեստորաններ և այլ տեսակի բիզնես օբյեկտներ,- բարձրաձայնում են Ջավախքի լրատվամիջոցները:

2875 | 0
Facebook