Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինվորից ծխախոտ չենք խլում»․ Վիգեն Սարգսյան

11:55, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Զինվորից ծխախոտ չենք խլում»․ Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրել է զինծառայողներին ծխախոտ չտրամադրելու մասին նախագիծը։ «Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջարկում են այդ ծխախոտի գումարը փոխանցել հավելավճարներում, որպեսզի ովքեր չեն ծխում, չխրախուսվեն, իսկ ծխողներն էլ կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը։ Նախարարի խոսքով` որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում․ «Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում, իհարկե նման բան գոյություն չունի, զինվորից ծխախոտ չենք խլում»- ասել է Վիգեն Սարգսյանը: Նախագիծն ընդունվել է միաձայն։

3437 | 4
Facebook