Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի բռնապետը հետապնդումներ է նախաձեռնում Արցախում պեղումներ կատարող գիտնականների և ԵԽ պատգամավորների նկատմամբ». Գագիկ Համբարյան

10:25, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Ադրբեջանի բռնապետը հետապնդումներ է նախաձեռնում Արցախում պեղումներ կատարող գիտնականների և ԵԽ պատգամավորների նկատմամբ». Գագիկ Համբարյան

Ադրբեջանը փնտրում է նոր "լուկաշենկոների"

Ադրեջանի բռնապետը, ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից, Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության` ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է, որ վերջիններս բավական ակտիվ դիտորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ...
     Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա. Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է «կենացները թանկացնել» և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել, ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ ցույց տալով, որ Լապշինի գործը եզակի չի լինելու...
     Այքսինքն, Բաքվին անհրաժեշտ են նոր «լուկաշենկոներ» լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար... Սակայն այս անգամ, իմ կարծիքով, Բաքվին սպասում է անհաջողություն... Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ...
     Չեմ հասկանում, իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի, աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ... Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումի ամուսինը...
     Ի դեպ, ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը, որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը, քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի նման բռնապետությունն իրեն օգտագործի այլախոհների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար...
     Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու, որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքացիներ չեն, իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնես ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի՞ ցանկանում սրճել «ֆրանկոֆոնիստ» Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով, քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ...

2817 | 4
Facebook