Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

23:00, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի շրջանակներում այսօր ռինգ դուրս եկած հայ 3 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ տոնեցին: Պարտություն կրեց 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել ¼ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և նույնպես ապահովեց ¼ եզրափակչի ուղեգիր: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչ փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը:

5452 | 0
Facebook