Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի վարչապետն ահաբեկիչ է». Գագիկ Համբարյան

16:20, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
«Թուրքիայի վարչապետն ահաբեկիչ է». Գագիկ Համբարյան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ մասնակցելով «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական խմբակցության նիստին, մի նշանով է ողջունել պատգամավորներին,որն ընդունված է «Մոխրագույն գայլեր» («Բոզ գուրդ») ահաբեկչական կազմակերպության անդամների մոտ...Այդ կերպ Յըլդըրըմն իր գոհունակությունն է հայտնել ֆաշիստական «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներին,որոնք կողմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրության փոփոխման օրինագծին, որը պաշտպանվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից...
     MHP-ի մեր եղբայրները ասացին. «Հայրենիքը և ժողովուրդն ամենից վեր են...Եվ մենք համաձայն ենք նրանց հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը...
     Օկուպանտ և ահաբեկչական Թուրքերի համար օրինակելի են ահաբեկչական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը...Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում գրեթե բոլոր վարչապետները համագործակցել են ահաբեկչական կազմակերպությունների հետ և զարմանալի չէ, որ ներկայիս վարչապետը բավական լավ տիրապետում է ահաբեկիչների «ժեստիկուլացիային»...
     Հ. Գ. Ի վերջո, չմոռանանք, որ թուրքական քաղաքակրթական համակեցության հիմքը հանդիսացող անիմալիստական մոդելը՝ հանձին գայլի, շարունակ է մնալ թուրքական հասարակության զարգացման շարժիչ ուժն առ այսօր...

3346 | 1
Facebook